Ուռուցքաբանություն
Քաղցկեղի ամենատարածված ախտանիշները. oncology.am

Քաղցկեղի տարբեր տեսակներ դրսևորվում են որոշակի ախտանիշներով: Քաղցկեղը կարող է դրսևորվել այս կամ ախտանիշով, սակայն կան ախտանիշներ, որոնք բնորոշ են քաղցկեղի զարգացման գրեթե բոլոր ձևերին: Դրանցից են մշտական ցավի առկայությունը, անսովոր ուռածությունը մարմնի որևէ հատվածում, անբացատրելի հյուծվածությունը և այլն: Ի տարբերություն սովորական հիվանդությունների, քաղցկեղն ունի ահազանգեր, որոնք սկզբում կարող են աննշան և անվնաս թվալ: Սակայն առավել ուշադիր հետևելու դեպքում նրանց տրամաբանական համախմբումը կարող է այլ պատկեր ունենալ:
Քաղցկեղի ախտանիշները տղամարդկանց մոտ
Տղամարդկանց մոտ քաղցկեղի ամենատարածված տեսակը շագանակագեղձի քաղցկեղն է: «Շագանակագեղձի քաղցկեղի հիմնական ուղեկցող ախտանիշը մեզի գույնի փոփոխությունն է», - պնդում է Տեխասի համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Մայքլ Ֆիսչը: Որպես կանոն, այս հիվանդությունը ուղեկցվում է միզարձակման հաճախակի և ցավոտ դրսևորումներով, թեև այդ նշանները կարող են լինել նաև շագանակագեղձի գործառույթների այլ շեղումների հետևանք: Դա հնարավոր է պարզել միայն բժշկի խորհրդատվությունից հետո: Ուստի տղամարդիկ պետք է ուշադիր լինեն, նկատեն միզարձակման ցանկացած փոփոխություն և ժամանակին դիմեն մասնագետի ու հետազոտվեն:
Քաղցկեղի ախտանիշները կանանց մոտ
Կանանց մոտ ամենատարածված ուռուցքը կրծքագեղձի քաղցկեղն է: Յուրաքանչյուր կին պետք է տեղեկացված լինի, թե ինչպես կատարել ինքնազննում: Առաջինը, որ պետք է ուշադրության արժանացնել, դա կրծքի շրջանում կարծրացումներն են կամ, այսպես կոչված, հանգույցները, ինչն անհանգստանալու և հետազոտման դիմելու անհրաժեշտություն է առաջացնում: Նման դեպքերում մամոգրաֆիան և/կամ կրծքագեղձերի և անութային ավշային հանգույցների սոնոգրաֆիան կօգնեն ճշգրիտ բացահայտել քաղցկեղի առկայությունը:
Ի՞նչ գանգատների դեպքում է պացիենտը քաղցկեղի կասկածով դիմում բժշկի
- Ցավ
Ցավը, թերևս այն հիմնական ախտանիշն է, որը մարդկանց ստիպում է բժշկի այցելել, թեև տարբերել ցավի բուն պաճառն ի սկզբանե, գրեթե անհնարին է, չէ՞որ օրգանիզմում ցանկացած շեղում կարող է ուղեկցվել ցավով: Այնուամենայնիվ, հնարավոր է որոշ չափով տարբերակել սովորական հիվանդության ցավը քաղցկեղի առկայության մասին վկայող ցավից: Այն սովորաբար, նման չէ մինչ այդ ցգացած ցավերին: Ստորև փորձենք բնութագրել քաղցկեղի մասին վկայող ցավերը.
- այդ ցավը նման չէ ծանր աշխատանքային օրվա վերջում առաջացող ամենօրյա ցավին,
- ցավը կայուն է՝ առանց բարելավման միտումի,
- սուր ցավ է,
- ցավն անգամ քնի մեջ է զգացնել տալիս,
- ցավն ուղեկցում է այլ, թույլ արտահայտված ախտանիշներին:
- Հոգնածություն և քաշի կորուստ
Քաղցկեղի մասին վկայող ահազանգ են առանց ակնհայտ պատճառների մարմնի ջարդվածությունն ու հոգնածությունը, արագ և անսպասելի քաշի կորուստը: Եթե վերոնշյալին ուղեկցում է նաև անբացատրելի ցավ, ապա անհրաժեշտ է հնարավորին շուտ հետազոտվել: Հատկապես պետք է զգոն լինեն այն մարդիկ, ովքեր գտնվում են ռիսկի խմբում (ժառանգական նախատրամադրվածություն, անառողջ կենսակերպ, վատ սովորություններ և այլն):
Իհարկե, հարկ չկա մշտապես վախենալ ի հայտ եկող ցանկացած ցավից կամ քաղցկեղը բնորոշող որևէ այլ ախտանիշից, սակայն հետևել և զգոն լինել ու «լսել» մարմնին, անհրաժեշտ է: Ժամանակին բժշկին դիմելու դեպքում հնարավոր է խուսափել ծանր հետևանքներից:

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...


Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...


Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...


Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...


Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...


Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...


Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...


Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...


Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...


Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...



Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...


Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն